Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մրցույթ. Շիրակ, Լոռի և Տավուշ մարզերում Գյուղական Նորարարական Գիտելիքի Հանգույցի (Հաբ) ստեղծման համար

15.09.2020

 «EU4Youth Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» (EU4Youth/Green Lane NGO-SEED) ծրագրի նպատակն է Վրաստանում ու Հայաստանում կարողությունների զարգացման միջոցով աջակցել երիտասարդների զբաղվածությանը՝ նպաստելով ենթազգային, ազգային և միջսահմանային համագործակցության ակտիվացմանը՝ նպատակ ունենալով ստեղծել նպաստավոր էկոհամակարգեր սոցիալական ձեռներեցության (այսուհետ՝ ՍՁ) և կանաչ նորարարության (այսուհետ՝ ԿՆ) համար:

Ծրագրի արդյունքները
1. Ստեղծվել են բազմաթիվ շահագրգիռ կողմերի հարթակներ (Կովկասյան, վրաց-հայկական և ենթազգային), որոնք հարավային Կովկասի ՍՁ/ԿՆ-ի ոլորտում ներգրավված երիտասարդների համար ստեղծում են բարենպաստ պայմաններ
2. Հայաստանի և Վրաստանի թիրախային մարզերի երիտասարդները, հատկապես տարբեր խոցելի խմբերը (հաշմանդամներ, փոքրամասնություններ, էկոմիգրանտներ), երիտասարդ կանայք և աղջիկները, զարգացնում են իրենց կարողություները և անցնում են համապատասխան աշխատանքի:
3. Հայաստանում ու Վրաստանում սոցիալական նախաձեռնությունների ստեղծման և զարգացման միջոցով ցուցադրվում է նորարարական լուծումներով լավագույն փորձը, մեկնարկում է Երիտասարդների Սոցիալական Ձեռներեցության Ինկուբատորը - “GREENcubator” Ծրագիրը, որն իրենից ներկայացնում է նորարարական ծրագրերի “Idea Bank”՝ ՍՁ/ԿՆ-ն թվային շտեմարան և տարամադրում նաև ֆինանսավորում երիտասարդներին՝ ՍՁ նորարական գաղափարների ներդրման համար: Ստեղծվել են անդրսահմանային արդյունավետ կապեր ՍՁ ոլորտում։

4. ՍՁ մասին իրազեկվածությունն ու օգուտները ակնառու են, երիտասարդները ապահովվում են աշխատանքով, ստեղծվում են կապեր և համացանցում ակտիվանում է աշխատանքը շահագրգիռ անձանց միջև, որը նպաստում է լավագույն փորձի բարելավմանն ու տարածմանը, ապահովում գործունեության կայունությունը: Առավելագույնս ապահովում ենք հատկապես խոցելի, սահմանափակ հնարավորություն ունեցող երիտասարդների ներգրավվածությանը ՍՁ-ում:

Թիրախային խմբերը
1. Կենտրոնական ու տեղական իշխանություններ (Հայաստան/Վրաստան);
2. Երիտասարդներ, ովքեր չունեն կրթություն և զբաղվածություն
3. Կանայք, աղջիկներ,
4. Ներքին կարգով տեղահանված բնակիչներ, էկո-միգրանտներ, սոցիալական ձեռնարկություններ, կրթական հաստատություններ,
5. Երիտասարդներ (տարիք՝ 15-29);
6. Խոցելի խմբեր, հաշմանդամներ

Մրցույթի նպատակը
Նորարարական գիտելիքի հանգույցը (Hub) կստեղծվի Շիրակ, Լոռի և Տավուշ մարզերի անբարեպաստ պայմաններում գտնվող համայնքերից մեկում՝ գոյություն ունեցող հասարակական որևէ տարածքում։ Նորարարական հանգույցը տրամադրում է տարածք ու հարմարություններ երիտասարդների զարգացման համար և առավել խրախուսվում է հեռավոր և խոցելի համայնքների երիտասարդ կանանց մասնակցությունը, բարձրացնում իրազեկվածությունը բնապահպանական մարտահրավերների ու սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ։
Մրցույթի արդյունքում, կընտրվի իրավաբանական անձ, որը աշխատանքային տարածք կտրամադրի մարզում (ստորև տրված է մանրամասն տեղեկատվություն հանգույցի (Hub) մասին)։
Հանգույցի արդյունավետությունը և կայունությունը ապահովելու նպատակով Կանաչ արահետ ՀԿ ԵՄ-ի աջակցությամբ կկազմակերպի տարածքի վերանորոգումը և կաջակցի ընտրված կազմակերպությանը դասընթացների և այլ միջոցառումների կազմակերպչական աշխատանքներում:
Գյուղական նորարարական գիտելիքների հանգույցի մասին
Երիտասարդների զարգացման գիտելիքերի հանգույցը երիտասարդներին (հատկապես կանանց ու աղջիկներին) տրամադրում է տարածք և ապահովում հարմարավետ պայմաններ հեռավոր ու խոցելի համայնքների երիտասարդների կարողությունների զարգացման համար: Գյուղական նորարարական գիտելիքի հանգույցը կտրամադրի ինտերնետի և նոր տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություն և տարածքի օգտագործում առնվազն 200 երիտասարդների համար (ներառյալ հարևան համայնքների երիտասարդները)։ Հանգույցների կայուն կառավարումն ու շարունակական զարգացումն ապահովելու համար կարողությունների զարգացման գործողություններ կիրականացվեն նաև հանգույցի թիմի համար։ Ինչպես նաև Գյուղական Նորարարական Գիտելիքի Հանգույցերի կայուն կառավարումն ու շարունակական զարգացումն ապահովելու նպատակով կկնքվի պայմանագիր և ծրագրի ավարտից հետո 5 տարի արդյունավետ աշխատանքի դեպքում ծրագրի ընթացքում ձեռք բերված ամբողջ գույքը և ներդրված միջոցները կնվիրաբերվի մրցույթի հաղթող ճանաչված կազմակերպությանը/հաստատություններին: Ծրագրային թիմը պլանավորում է հսկել ու գնահատել Հանգույցի (Hub) աշխատանքները՝ նպատակ ունենալով դրա արդյունավետությունն ուղղել գյուղի երիտասարդության կարիքներին, ինչպես նաև որոշել նրանց երկարաժամկետ աշխատանքի համար պահանջվող կայուն միջոցառումները: Կայունության միջոցառումները կարող են ընդգրկել հետևյալ կետերը՝ լրացուցիչ ուսուցումներ, կազմակերպչական ու թեմատիկ նյութերի մշակում, տեղական շահագրգիռ կողմերին առաջարկվող ուսուցման մոդուլների մշակում, մարկետինգային պլաններ և ռազմավարություն, հանրային հաղորդակցություն, գործողությունների պլաններ, ֆոնդհայթայթման կարողությունների զարգացում, պրեզենտացիաներ, դաշտային այցելությունները, համացանցից օգտվելու կարողությունների զարգացում, համաժողովներ և այլն: Կայունությանն ուղղված միջոցառումները կմշակվեն ու կորոշվեն Հագույցի գործողությունների գնահատման, մոնիտորինգի հաշվետվությունների ու հաբերի ղեկավարման խմբերի հետ համաձայնությունների ձեռքբերման արդյունքում: Հանգույցը նաև հնարավորություն կտա երիտասարդներին ձեռք բերել տարբեր տեղեկատվական ռեսուրսներ/նյութեր ու պլանավորել ապագա կանաչ աշխատանքները հավաքների, աշխատանքային ժողովների կամ նիստերի միջոցով:

Մրցույթին կարող են մասնակցել

  • Իրավաբանական անձինք (երիտասարդական նախաձեռնող խմբեր ու էկո-ակումբներ դպրոցների անունից, հանրային և մասնավոր դպրոցներ, համալսարաններ, մասնագիտական կրթական հաստատություններ, կենտրոններ ու կառույցներ, մանկական ապաստարաններ, ցերեկային կենտրոններ, ՀԿ-ներ, ասոցիացիաներ, շահույթ չհետապնդող կառույցներ,որոնք գրանցված են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում, կամ ունեն մասնաճյուղեր;
  • Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում գործող իրավաբանական կառույցներ կամ մասնաճյուղեր, որոնք նպատակ ունեն հզորացնելու երիտասարդներին:
  • Իրավաբանական կառույցներ, որոնք ունեն գործող փակ տարածք ու կարող են տրամադրել հաբի համար, մասնավորապես:

1) Հաբի տարածքը առնվազն պետք է լինի 30մ2;
2) Հաբը պետք է ունենա առնվազն մեկ սանհանգույց;
3) Հաբի նպատակով տրամադրված տարածքը պետք է գործի աշխատանքային օրերին ժամը 09:00-ից մինչև 18:00 և մեկ աշխատակից վճարովի կամ կամավոր հիմունքերով կղեկավարի հաբի աշխատանքները (նախընտրելի է նաև հանգստյան օրերին)։

Մրցույթին չեն կարող մասնակցել

  • Քաղաքական կուսակցությունները,
  • Կրոնական կազմակերպությունները,
  • Ֆինանսական կառույցները (բանկեր, միկրո-ֆինանսական հաստատություններ, գրավատներ և այլն)
  • Կազմակերպություններ, միավորումներ, ասոցիացիաներ, նախաձեռնող խմբեր և այլն, որոնք տարբերակում են անհատներն կամ խմբերին էթնիկ ծագումով, կրոնով, սեռական կողմնորոշվածությամբ:
  • Իրավաբանական անձինք, ովքեր ունեն ֆինանսական պարտք/վարկ
  • Բացի վերոնշյալից չեն կարող դիմել նաև այն իրավաբանական անձինք, որոնց
  • Առաջարկվող աշխատանքային տարածքը գտնվում է հիպոթեքի տակ կամ բռնագրավված է:
  • Առաջարկվող աշխատանքային տարածքը, որը դիմորդի սեփականությունը չէ կամ վարձակալության երկարաժամկետ պայմանագիր չունի (առնվազն 10 տարի):
  • Մրցույթի մասնակցության համար ներկայացվող փաստաթղթերը
  • Այն իրավաբանական անձինք, ովքեր ցանկություն ունեն մասնակցել մրցույթին պետք է տրամադրեն ստորև բերվող տեղեկությունները՝
  • Քաղվածք ձեռնարկատիրական ու ոչ ձեռնարկատիրական իրավաբանական անձի գրանցման վկայականից;
  • Սեփականատիրության վերաբերյալ աշխատանքային տարածքի/շենքի սեփականության վկայական կամ երկարաժամկետ վարձակալության պայմանագիր;
  •  Առաջարկվող տարածքի առնվազն 3 լուսանկար (երեք տարբեր դիրքերով) որտեղ հանգույցը (Hub) տեղակայված է);
  •  Իրականացված ծրագրերի ու երիտասարդական ծրագրերի ցուցակը (տես թիվ 1 հավելվածը) ու հղումները (տես թիվ 2 Հավելվածը)
  •  Հաբի ստեղծման համար լրացված գործողությունների պլանը (տես թիվ 3 հավելվածը)։

Դիմումի ներկայացում
Յուրաքանչյուր դիմորդ կարող է ներկայացնել միայն մեկ դիմում մրցույթի ժամանակ (տես ստորև տեղեկատվությունը): Դիմումին կից օտար լեզվով փաստաթղթերի հետ պետք է լինեն նաև նոտարի կողմից հաստատված հայերեն թարգմանությունը: Դիմումը կարելի է ներկայացնել էլեկտրոնային եղանակով, ստորագրված կամ կնքված, եթե այն առկա է: Ուղարկել հետևյալ էլ․հասցեին – office@greenlane.am, CC lusine.v@greenlane.am

Դիմումը ներկայացնելուց դիմորդը պետք է էլ. հասցեյի թեմա դաշտում նշի "Նորարական Գիտելիքի Հագույց Շիրակում (Լոռի, Տավուշ)":
Դիմորդը կստանա դիմումի հաստատման պատասխան էլ. նամակ: Դիմումները կարելի է ներկայացնել էլ. փոստի տարբերակով միայն մեկ անգամ: Դրամաշնորհի դիմումը, որը ներկայացվել է մեկ հայտատուի կողմից մի քանի անգամ և/կամ կիսատ լրացված, ավտոմատ կերպով կհեռացվի մրցույթի ընթացակարգից:

Դիմումի գնահատում
Դիմումի գնահատումը կիրականացվի համաձայն ստորև բերվող չափորոշիչների.

  • Դիմումի մեջ ներկայացված տեղեկատվության ամբողջականությունը – դիմորդի համապատասխանությունը մրցույթի մասնակցության պայմաններին (վկայագիր, սեփականության վկայական/տարածքի վարձակալության պայմանագիր),
  • Տարածքի լուսանկարներ,
  • Ծրագրերի այդ թվում՝ երիտասարդների մասնակցությամբ, հղումներ (լրացված թիվ 1 և 2 Հավելվածները)
  • Հանգույցի ստեղծման/իրականացման գործողությունների պլանն ու դրա համապատասխանությունը ծրագրին ու հաբի ստեղծման նպատակներին (լրացված թիվ 3 Հավելվածը);
  • Հանգույցի կայունությունը – Դիմորդի փորձը, գործողությունների պլանն ու նպատակները պետք է նպաստեն հանգույցի (Hub) աշխատանքների կայունությանը:


Մրցույթի վերջնաժամկետ
Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է 2020 թ. սեպտեմբերի 30-ը, մինչև ժամը 18:00.
Վերջնաժամկետից հետո ներկայացված դիմումները չեն ընդունվի:
Դիմումը լրացնելու և դիմելու ընթացակարգի հետ կապված տեխնիկական խնդիրների դեպքում, կարող եք ուղարկել հարցերը հետևյալ էլ. հասցեին. lusine.v@greenlane.am մինչև 2020 սեպտեմբերի 25-ը, ժամը 18:00:

Դիմորդի նախագծերի վերաբերյալ տեղեկություն

 Դիմորդըպետքէներկայացնինվազագույնը 2 ծրագիր

 
#
Իրականացված ծրագրի անունը
 
Իրականացված ծրագրի ամփոփոգիր/

(Ծրագրիմեկնարկիուավարտիօրերը, դոնորը, թիրախայինլսարանը, համագործակիցկազմակերպությունները, ձեռքբերվածարդյունքները/

 
Ընթացիկ ծրագրի անունը
Ընթացիկ ծրագրի ամփոփագիր

(Մեկնարկիօրընախատեսվածավարտիօրը, դոնոր, թիրախայինլսարանը, համագործակիցկազմակերպությունները, սպասվողարդյունքները

1
 
 
 
 
2
 
 
 
 
3
 
 
 
 
4
 
 
 
 
5
 
 
 
 
 
 
 Տեղեկատվությունդիմորդիերաշխավորագրերիմասին

Դիմորդը պետքէ նշին վազագույնը 2 երաշխավորագիր

#

Reference (Organization)/Երաշխավորող կազմակերպություն

Reference (Individual)
Երաշխավորող/անհատ

ReferenceTelephoneNumberandE-mail/Երաշխավորող կազմակերպության կամ անհատի հեռախոսի համարը և էլ. Հասցեն

1
 
 
 
2
 
 
 
3
 
 
 
4
 
 
 
 
 Գյուղական գիտելիքի նորարարական հանգույցների (Hub) գործողություններ իպլան
Այս փաստաթղթի նպատակն է դիմորդի ուշադրությանը ներկայացնել հաբի գործունեության իրականացումը, վերջինիս կայունությունը մի քանի ամիսներիը նթացքում ապահովու համար:
Դիմորդը պետք է թվարկի առնվազն 7 աշխատանք

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:34:17