Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տունը միջազգային ստեղծագործական կենտրոն դառնալու հավակնություններ ունի

14.09.2020

Երբեմնի մշակութային այցեքարտը՝ Կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տունը միջազգային ստեղծագործական կենտրոն դառնալու հավակնություններ ունի

Կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տան քոթեջներից մեկում տեղադրվել է հայտնի կոմպոզիտոր Ջոր Տեր Թադևոսյանի հուշաքարը: Այստեղ էին կոմպոզիտորի ընտանիքի անդամները, երաժիշտ ընկերները:

Միջոցառմանը ներկա էր նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Մարզպետը նշեց, որ այս կենտրոնի զարգացումը կապում է Տավուշի և Դիլիջանի մշակութային, զբոսաշրջային, կրթական զարգացման ծրագրերի հետ:
«Առաջին հերթին ամենամեծ արժեքը հենց այդ պատմությունն է, որը առկա է այստեղ: Անցյալ տարի մենք ձևակերպեցինք կոմպոզիտորների տան զարգացման ծրագիրը: Մենք հավակնում ենք իսկապես ունենալ համաշխարհային մակարդակի կենտրոն»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ևս Դիլիջանի այս կենտրոնում մեծ ներուժ է տեսնում:
«Հսկայական հնարավորություն կա, որպեսզի Դիլիջանի կոմպոզիտորների տունը վերածվի միջազգային,ստեղծագործական, զբոսաշրջային և ընդհանրապես մշակութային իրադարձությունների կենտրոնի»

Միջոցառման մասին մանրամասն՝ տեսանյութում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:34:17