Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզի Նավուր գյուղը մի քանի օր է, ինչ վերածվել է նկարահանման հրապարակի. Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր ստեղծագործական թիմի հյուրն էր
13.09.2020
Տավուշի մարզի Նավուր գյուղը մի քանի օր է, ինչ վերածվել է նկարահանման հրապարակի. Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր ստեղծագործական թիմի հյուրն էր։
Նավուր գյուղում վերսկսել են ծնունդով տավուշեցի Նարինե Աբգարյանի համանուն վեպի հիման վրա նկարահանվող «Զուլալի» ֆիլմի նկարահանումները:
Ստեղծագործական թիմը այսօր հյուրընկալել էր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին: Մարզպետը ծանոթացել է նկարահանումների ընթացքին և նշել, որ շատ ոգևորիչ է տեսնել այն որակն ու նվիրվածությունը, որոնք առկա են այս նկարահանման հրապարակում: