Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կստեղծվի մարզային հոգեբանական դիմակայունության խորհուրդ
11.09.2020
Սահմանային լարվածությունից հետո առաջացած սոցիալ֊հոգեբանական խնդիրների հաղթահարման և մարզում հոգեբանական աջակցության համակարգի ստեղծման նպատակով Տավուշում կստեղծվի մարզային հոգեբանական դիմակայունության խորհուրդ: Մարզպետարանը նախաձեռնել է իրականացնել հոգեբանա-սոցիալական ծառայությունների բարելավում՝ ապահովելով մարզի բնակիչներին հասանելի և որակյալ հոգեբանական ծառայություններ հատկապես արտակարգ իրավիճակներում` ստեղծելով վերապատրաստված մասնագետների մարզային ցանց և արագ արձագանքման խմբեր։ Երեկ տեղի է ունեցել «Տավուշի հոգեբանական դիմակայունություն և հոգեբանական աջակցություն» թվով 3-րդ աշխատաժողովը, որտեղ ներկայացվել և քննարկվել է Տավուշի հոգեբանական դիմակայունության և աջակցության համակարգի զարգացման ծրագիրը: Քննարկումը վարել է մարզպետ Հայկ Չոբանյանը: Մասնակցել են մարզպետարանի պատասխանատուներ, ոլորտի առաջատար կազմակերպություններ ու մասնագետներ: