Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել է մարզխորհրդի հերթական նիստը

03.09.2020

Օգոստոսի 31-ին տեղի է ունեցել Տավուշի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է մարզպետ Հայկ Չոբանյանը: Բացելով խորհրդակցությունը մարզպետը նախ շնորհակալություն է հայտնել այն ջանքերի համար, որոնք կատարվել են համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև զինված ուժերին՝ պրոֆեսիոնալ և անձնուրաց վարքագծի, քաղպաշտպանական կառույցներին՝ բարձր կազմակերպվածության համար:

Օրակարգի առաջին հարցով մարզպետի խորհրդական Արբակ Գրիգորյանը ներկայացրել է համավարակի դեմ պայքարի արդյունքները՝ նշվելով, որ հիվանդության տեմպերի աճ չկա, տեմպից դուրս թվեր չկան: Ուշադրություն է հրավիրվել կորոնավիրուսով պայմանավորված նոր ուսումնական տարվա հետ կապված մի շարք հարցերի:

Մարզպետ Հայկ Չոբանյանը համավարակի տարածման ցուցանիշների մեծացումից խուսափելու համար կարևորել է խիստ միջոցների ձեռնարկումը: Նոր ուսումնական տարվա հիմնախնդիրները ներկայացրել է մարզպետարանի ԿԳՄՍ վարչության պետ Մերուժան Հարությունյանը: Նշվել է, որ նախապես հանդիպում է եղել դպրոցների տնօրենների հետ, տրվել են հստակ հանձնարարականներ: Այնուհետև ներկայացվել է ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված ուղեցույցը, որով պետք է առաջնորդվեն դպրոցները՝ համավարակի պայմաններում:

Տավուշի մարզի անվտանգության հարցերը ներկայացրել է մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը: Ներկայացվել է Դիմակայուն համայնք ծրագիրը, որի շրջանակներում Բերդավանը դարձել է թվային դիմակայուն համայնք: Ծրագիրը ներդրվելու է նաև մյուս սահմանապահ համայնքներում: Փորձարկվել և խաղարկվել է գյուղի ինքնապաշտպանության շրջանակներում աշխարհազորի ներառման և օգտագործման սցենարը:

ՀՀ Տավուշի մարզի համայնքների 2020թ. տեղական բյուջեների 1-ին կիսամյակի կատարողականն է ներկայացրել  ֆինանսական, սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի վարիչ Արմեն Խաչատրյանը: ներկայացվել են բարձր և ցածր կատարողական ունեցող համայնքերը:

ՀՀ Տավուշի մարզում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքն է ներկայացրել  մարզպետի տեղակալի օգնական Տիգրան Սաքանյանը: Այս տարի տարբեր ծրագրեր են իրականացվել հողերը ոռոգելի դարձնելու համար: Միջազգային կազմակերպությունների հետ մշակվել են մոդելային ծրագրեր: Անդադարձ է կատարվել նաև խաղողի, թզի մթերման աշխատանքների կազմակերպմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10