Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա առթիվ
01.09.2020

Գիտելիքն ու կրթությունը հաջողության, երջանկության և հաղթանակի աներկբա նախապայման են։
Սիրելի ուսուցիչներ, դասախոսներ, դպրոցականներ, ուսանողներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ և բոլորիս գիտելիքի օրվա առթիվ: Սիրելի ուսուցիչներ, բավականությամբ և հարգանքով լի ստեղծարար աշխատանք եմ ձեզ մաղթում։
Սիրելի աշակերտներ, համարձակ եղեք, մի վախեցեք լինել յուրահատուկ, մտածել յուրովի։
Ժամանակակից աշխարհը նոր մարտահրավերների առաջ է մեզ կանգնեցնում, որոնք հնարավոր չէ հաղթահարել առանց գիտելիքի և ստեղծարարության։ Միասին զարգացնենք մեր երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը: