Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետարանը և «Էկո-սիթի Ա.Ռ.» ՍՊ ընկերությունը կնքել են համագործակության հուշագիր
01.09.2020
Համագործակցության նպատակն է ՀՀ Տավուշի մարզում աղբահանության գործուն համակարգի ներդրումը՝ որակյալ
ծառայությունների մատուցմամբ, շրջակա բնապահպանական քաղաքակիրթ միջավայրի ստեղծմամբ:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և «Էկո սիթի Ա.Ռ» ընկերության հիմնադիր Արամ Մկրտչյանը քննարկել են նաև Տավուշի մարզում աղբահանության ռազմավարության նախագծի մշակման հարցերը:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշել է, որ աղբահանությունը և աղբի կառավարումը մարզում լուրջ խնդիր են, որոնց լուծումները պետք է շտապ տրվեն:
Մարզպետը կարևորել է մարզում մեկ աղբավայրի կառուցումը և շահագործումը, որտեղ էլ աղբը կտեսակավորվի և կվերամշակվի՝ միանգամից լուծելով մի քանի խնդիր: