Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են քաղպաշտպանության իրավական նորմերին և գործնականում դրանց կիրառմանը վերաբերող հարցեր
28.08.2020
Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարեց մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը; Քննարկվեցին քաղպաշտպանության իրավական նորմերին և գործնականում դրանց կիրառմանը վերաբերող հարցեր: Քննարկումն անցկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության վարչության պատասխանատուները: Մասնակցում էին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները: Առաջին փուլում քննարկումը ծավալվեց ՔՊ-ը սպասարկող իրավական դաշտի շուրջ, որոնց վերաբերյալ տրվեցին պարզաբանումներ: Երկրոդ փուլում քննարկվեցին դաշտային աշխատանքներին առնչվող հարցեր, որոնք իրենց մեջ ներառում են պատսպարման միջոցներ, թաքստոցներ, ապաստարաններ: Քննարկվեցին նաև տարբեր մակարդակներում մշակվող ՔՊ պլանները, ինչպես բովանդակային, այնպես էլ կառուցվածքային տեսանկյունից: