Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ելակի մշակումը` հաջողված և եկամտաբեր բիզնես Տավուշի մարզում
28.08.2020
Մարզպետարանի և «ԿԱՄՐՋԱԿ» ՀԿ-ի համագործակցության արդյունքում մշակվել և իրականացվում է ելակի այգիների հիմնման ու զարգացման ծրագիրը:
Տավուշի մարզի հաջողած տնտեսվարող «Բերք» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ելակի մշակմամբ և իր բերքն իրացնում է տեղական շուկայում և արտահանում է այլ երկրներ, շահագրգռված է աջակցելու Տավուշի մարզում ելակի մշակության ընդլայնման գործում:
Օգտագործելով հաջողակ տնտեսվարողի փորձը և գիտելիքները, հնարավորություն է տրվում տնտեսություններին ստեղծելու ելակի մշակության փոքր տնտեսություններ, որոնք ընթացքում կընդլայնվեն և ընտանիքների համար կհանդիսանան եկամտի աղբյուր:
Ծրագիրը դեռևս գործում է Տավուշ և Ն. Ծաղկավան գյուղերում: