Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է Տավուշի մարզի Գոշ համայնքում գտնվող ֆերմերային խոհանոց
28.08.2020
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գոշ համայնքում գտնվող ֆերմերային խոհանոց, որտեղ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ եղել է ֆերմայից սեղան ձևաչափով գործող ռեստորանում։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կարևորել է գյուղական համայնքներում ներդրումային ծրագրերը՝ նշելով, որ ողջունում է ցանկացած նորարարություն, որն աջակցում է ձեռներեցության զարգացմանը և նպաստում ներդրումային ակտիվ միջավայրի ստեղծմանը:
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին վստահ է, որ այս նախագիծը կօգնի ձևավորելու տեղական համագործակցություն բիզնեսի և համայնքի միջև՝ հանուն կայուն զարգացման:
Ֆերմա-խոհանոցի կայացմանն աջակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ «Համայնքային տնտեսական զարգացում, նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի շրջանակում։