Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտարարություն
28.08.2020
![](http://tavush.mtad.am/files/n_pics/26840_s.jpg)
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը (այսուհետ` Մարզպետարան) հայտարարում է մրցույթ կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում փորձագետ ներգրավելու համար:
Փորձագետը ներգրավվում է Մարզպետարանում կրթության ոլորտի գործառույթներն իրականացնելու նպատակով:
Աշխատանքային պարտականություններն են՝
- Իրականացնում և օժանդակում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների գործունեությանը:
- Իրականացնում է մարզի տարածքում պետական կրթական քաղաքականության կատարման գործընթացին:
- Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարման վերահսկողություն, կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացման ապահովում:
- Իրականացնում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառման և ուսումնական հաստատություններում նրանց ընդգրկելու աշխատանքները, կազմակերպում է հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների դասարանների կոմպլեկտավորման աշխատանքները:
- Իրականացնում է մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության, պետական կառավարման լիազոր մարմնի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կատարումը, կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացումը, պետական կրթական չափորոշիչների համապատասխանության նկատմամբ:
- Իրականացնում է մարզում իրականացվող պետական կրթական քաղաքականությունը:
- Իրականացնում է հանրակրթությունից դուրս մնացած օրինախախտ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հաշվառման, նրանց ուսման մեջ ընդգրկելու և հնարավոր օգնություն կազմակերպելու ուղղությամբ կատարվող աշխատանքները:
- Իրականացնում է ատեստատների, վկայականների ստացումն ու բաշխումը ուսումնական հաստատություններին:
- Իրականացնում է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման և փաստաթղթային ատեստավորման գործընթացը:
- Մասնակցում է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մրցույթների անցկացման գործընթացին:
- Իրականացնում է տարրական դասարանների դասագրքերի ստացման, բաշխման աշխատանքները, հետևում 5-ից 12-րդ դասարանների դասագրքերի վարձավճարների հավաքագրման աշխատանքներին:
- Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:
- Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև վարչության պետի գիտությամբ, հրավիրում է խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների:
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1) ՀՀ քաղաքացիություն,
2) բարձրագույն կրթություն,
3) առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
4) հայերենի գերազանց իմացություն (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն):
Փորձագետ ներգրավելու ժամկետն է 3 /երեք/ ամիս:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- դիմում ՀՀ Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղարի անունով
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
- Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
- պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
- օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
- օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
- «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Իջևան, Սահմանադրության 1
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00 – 13:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2020 թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Տավուշի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (ք. Իջևան, Սահմանադրության 1 3-րդ հարկ, հեռ.` 0/263/4-22-20, էլեկտրոնային փոստի հասցեն` tavush.andznakazm@mta.gov.am:):
Ձև N 2
------------------------------—————————-
(համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի
պաշտոնը, անունը, ազգանունը)
քաղաքացի ---------------------------------------------------ից
(անունը, ազգանունը)
---------------------------------- հեռախոսահամարը
------------------------------------ էլեկտրոնային հասցեն
Դ Ի Մ ՈՒ Մ
Ծանոթանալով հայտարարությանը՝ ներկայացնում եմ որպես փորձագետ ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`
1. Անձնագրի (ՀԾ համարանիշ) ____________________________________ էջ.
2. Դիպլոմի (դիպլոմների) _________________________________________ էջ.
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի ________ էջ.
4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) _____________________էջ.
5. Այլ ____________________________________________________________ էջ:
Առդիր ----- էջ:
Դիմող`-----------------------------------------------------------------
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
___________________________________
(դիմումը ներկայացնելու ամսաթիվը)
Նախազգուշացված եմ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին: