Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների մասին ուսումնասիրության արդյունքները
27.08.2020
Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը հետազոտող կազմակերպության ներկայացուցիչ Արա Նազինյանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ներկայացուցիչ Արմեն Չիլինգարյանի հետ քննարկել է կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների մասին ուսումնասիրության արդյունքները: Հանդիպմանը մասնակցել է նաև մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծությունների բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը: Ներկայացված տվյալների քննարկումից հետո որոշումներ են կայացվել առաջիկա քայլերի վերաբերյալ, ինչպես նաև ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ հետագա ավելի սերտ համագործակցություն ունենալու նպատակով: