Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ
18.08.2020
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ:
Կողմերը քննարկել են փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ անդրադառնալով նաև քաղպաշտպանության ոլորտում փորձի փոխանակման կարևորությանը։
Սահմանամերձ գյուղերի բնակիչների անվտանգության ապահովման համատեքստում քննարկվել են ապաստարանների կառուցման ծրագրերը:
Կողմերը վստահություն են հայտնել, որ առաջիկայում համագործակցության շրջանակում հնարավոր կլինի իրականացնել տարբեր նախագծեր:
Տավուշի մարզպետը շնորհակալություն է հայտնել այցի համար՝ Արցախին և Արցախի ժողովրդին մաղթելով խաղաղություն: