Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
17.08.2020

Օգոստոսի 19-ին, ժամը 17։00-ին տեղի կունենա Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստ, հետևյալ օրակարգով․
- Իջևան համայնքի 2020թ բյուջեում փոփոխություններ կատարելու մասին
- Անշարժ գույքը տրամադրելու նպատակով մրցույթի կազմակերպման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին
- Իջևան քաղաքի Աբովյան, Անկախության, Երևանյան, Արցախյան, Վասիլյան, Իջևանյան, Երիտասարդական փողոցներում երթևեկության կանոնները կարգավորող նշանների տեղադրման և գծանշումներ կատարելու մասին
- Քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին
- Իջևան համայնքի վարչական տարածքում գտնվող բնակելի կառուցապատման հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
- Համայնքային սեփականություն հանդիսացող Բլբուլյան փողոցի թիվ 91 շենքի թիվ 12 բնակարանը անհատույց օտարելու մասին
- Հաղորդում 2020թ բյուջեի 1-ին կիսամյակի կատարման մասին
- Այլ հարցեր