Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայաստանի Ամերիկյան համալսարանի մագիստրոսները ներկայացրել են Տավուշի մարզի այգեգործական հնարավորությունների մասին մարքեթինգային հետազոտությունը, որը պատվիրել էր Տավուշի մարզպետարանը
15.08.2020
Տավուշի մարզպետարանի հետ համագործակցությամբ՝ Ամերիկյան համալսարանի ավարտական կուրսի մագիստրոսները ուսումնասիրել են մասնավորապես ընկույզի, պնդուկի, թզի, արքայախնձորի և հոնի սպառման հնարավորությունները ներքին և արտաքին շուկաներում:
Խումբը հետազոտել է ներքին և արտաքին շուկայում այդ պտղատեսակների պահանջները՝ 10 տարվա կտրվածքով:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը բարձր գնահատեց կատարված աշխատանքը և շեշտեց ադ աշխատանքների շարունակական լինելու կարևորությունը:
Քննարկվել է նաև հետագա համագործակցության ձևերն ու հնարավորությունները: