Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բերքաբեր գյուղում կկառուցվի ոռոգման համակարգ, դպրոցի և համայնքային կենտրոնի տանիքներին կտեղադրվեն արևային վահանակներ
14.08.2020
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Հայաստան համահայկական հիմնադրամի թիմը գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի գլխավորությամբ այցելել էին Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղ: Բնակիչների հետ քննարկվեցին, թե ինչպես կարող է Հիմնադրամը աջակցել համայնքին և բարելավել նրանց կյանքի որակը:
Հաստատվեց 2 ծրագիր՝
▪️արևային վահանակների տեղադրում Բերքաբերի դպրոցի և համայնքային կենտրոնի տանիքներին
▪️ոռոգման համակարգի կառուցում, որը թույլ կտա գյուղացիներին մշակել հավելյալ 100 հա հողատարածք
Շուտով կհայտարարվի ծրագրերի մեկնարկի մասին: