Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի շնորհավորական ուղերձը շինարարների մասնագիտական տոնի առթիվ

09.08.2020

Շինարարների և ճարտարապետների ստեղծագործական աշխատանքը ժամանակակից քաղաքակրթության հիմքն է:
Հարգելի շինարարներ, ճարտարապետներ, ձեր աշխատանքը բոլոր ժամանակներում ապահովել և ապահովում է մշակութային, գիտական ​​և տեխնոլոգիական առաջընթաց: Դուք բառի ուղիղ իմաստով այսօր կառուցում եք նոր Հայաստանը՝ սահմանին թշնամու ավերած տների վերականգնումից մինչև կամուրջներ և ջրամբարներ:
Մենք այս ոլորտում ունենք մեծ ներուժ, անսահման հնարավորություններ, նաև շատ խնդիրներ, որոնք կարող ենք տեսնել անզեն աչքով՝ պարզապես նայելով մեր շուրջը: Լուծումը ճարտարապետական և շինարարական ժառանգության փոխանցումն է նոր սերնդին, որի համար պատանիները և աղջիկները պետք է ընտրեն շինարարի, ճարտարապետի մասնագիտությունը, որպեսզի ունենանք քաղաքակիրթ, արժանապատիվ և բարեկեցիկ երկիր:

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը, մաղթում եմ ուժ, եռանդ և առողջություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18