Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզում է
05.08.2020
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ հատգամավոր Վահե Ղալումյանը և ՀՀ Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը շրջում են հրետակոծությունից տուժած համայնքներում՝ Այգեպարում, Ներքին Կարմիրաղբյուրում, Չինարիում, հետևում շինարարական աշխատանքների ընթացքին:
Եվս մեկ անգամ շեշտվեց և հաստատվեց այն միտքը, որ բոլոր վնասված տները պետք է վերանորոգվեն ամենակարճ ժամկետում:
Սահմանամերձ գյուղեր այցն ավարտվեց տավուշյան հայտնի թզի համտեսմամբ: