Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշը՝ մշակութային իրադարձությունների կենտրոն
05.08.2020
«Մենք այս արշավից հետո պետք է ավելի լավ մշակութային կյանք ունենանք»,- Հայկ Չոբանյան:
Օգոստոսից 5-ից Տավուշի սահմանամերձ համայքներում կմեկնարկեն «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով մի շարք միջոցառումներ:
Այս առիթով Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր ընդունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին, տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանին, դերասան Դավիթ Հակոբյանին և արվեստի բնագավառի այլ ներկայացուցիչների:
Արա Խզմալյանը խոստացավ, որ ամբողջ տարվա ընթացքում Տավուշի մարզում մշակույթի ներկայությունն ապահովված կլինի:
Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի ղեկավար Արմինե Թումանյանը, Տավուշի մարզպետարանի Կրթության, սպորտի և մշակույթի վարչության ղեկավար Մանե Ղազումյանը: