Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Ակուռատ գրուպ» և «ԱՍ-նախագիծ» ընկերությունները միանում են հրետակոծված գյուղերի վնասված շենքերի գնահատման և նախագծանախահաշվային աշխատանքներին
30.07.2020
Թշնամու հրետակոծությունների պատճառով Տավուշի մարզի Այգեպար, Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր համայնքներում վնասի լիարժեք պատկերը ստանալու նպատակով Տավուշի մարզպետարանն իրականացնում է գնահատման և նախագծանախահաշվային աշխատանքներ:
«Ակուռատ գրուպ» և «ԱՍ-նախագիծ» ընկերությունները հանձն են առել իրենց մասնագիտական ներուժով աջակցել այս գործընթացին:
Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանն ընդունել է «Ակուռատ գրուպ» շինարարական ընկերության աշխատակիցներին, տնօրեն Արսեն Իոաննեսյանին և «ԱՍ նախագիծ» ընկերության ղեկավար Սամվել Սարգսյանին:
Փոխմարզպետը ներկայացրել է Բերդի տարածաշրջանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքը և առկա իրավիճակը: Քննարկվել է համագործակցության տարբերակները:
Այնուհետև աշխատանքային խումբը մեկնել է Բերդի տարածաշրջան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: