Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

30.07.2020

 

Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացի բարեփոխումներ: Մասնավորապես նախատեսվում է, որ այս տարվանից կլինիկական օրդինատուրա ընդունվող բժիշկ-մասնագետներն ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտական գործունեություն կիրականացնեն 3 տարի` նախկին 5 տարվա փոխարեն:
Նշանակումներ կատարելիս` նախարարությունը հաշվի կառնի գործուղվող բժիշկ-մասնագետի նախապատվությունը, ինչպես նաև նրանց կաջակցի մարզերում կացության հարցում, որի ուղղությամբ կատարվում են սոցիալական աջակցության մեխանիզմների մշակման աշխատանքներ:

 

Նշենք, որ ուսումնառության ընթացքում կլինիկական օրդինատորները ստանում են կրթաթոշակ` նվազագույն աշխատավարձի չափով:

Ցանկացողները գրանցման և մանրամասներին ծանոթանալու համար կարող են դիմել առողջապահության նախարարություն (Կառավարական տուն N 3), անձնակազմի կառավարման վարչություն, 211 սենյակ, հեռ. 060-80-80-03/1505, 1504, էլ.հասցե-david.hovsepyan@moh.am:

2020-2021թթ ուսումնական տարվա նպատակային կլինիկական օրդինատուրայի
մասնագիտությունների ցանկ.
1. Լաբորատոր ախտորոշում
2. Ընդհանուր վիրաբուժություն
3. Անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա
4. Ակնաբանություն
5. Մանկաբարձություն և գինեկոլոգիա
6. Քիթ-կոկորդ-ականջաբանություն
7. Նյարդաբանություն
8. Ընտանեկան բժշկություն
9. Հոգեբուժություն
10. Մանկական հոգեբուժություն
11. Մանկաբուժություն
12. Նեոնատոլոգիա
13. Ներքին հիվանդություններ
14. Վարակիչ հիվանդություններ
15. Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
16. Ճառագայթային ախտորոշում
17. Սրտաբանություն
18. Ներզատաբանություն (էնդոկրինոլոգիա)
19. Շտապ և անհետաձգելի բժշկություն
20.Մանկական անէսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա
21. Համաճարակաբանություն
22.Դատաբժշկական փորձաքննություն

 

  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:35:27