Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ամեն ինչ անելիս պետք է անենք լավագույնը»,- Հայկ Չոբանյան

29.07.2020

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է Հայաստանի շինարարների միության ներկայացուցիչներին, միության նախագահ Գագիկ Գալստյանին և Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանին:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական հրետակոծությունից տուժած սահմանամերձ տարածքների վերականգնման աշխատանքները, ջրամատակարարման համակարգերի, ջրամբարների կառուցման ծրագրերը և այլ նախագծեր: Առաջիկայում համագործակցությունը քննարկման փուլից կտեղափոխվի գործնական դաշտ:

Մարզպետը հյուրերին շնորհակալություն է հայտնել պատրաստակամության և այցի համար` կարևորելով այս համագործակցությունը:
«Կասկած չկա, որ ինչ-որ իրականացվի, պետք է կատարվի քաղաքաշինական բոլոր նորմերին համապատասխան, լավագույն ձևով և դրա համար չխնայվի ոչինչ»,- նշել է մարզպետը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10