Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ուշադրություն
23.07.2020
Սոցցանցերում հանդիպում են հրապարակումներ, որոնց կցված են տավուշցիների հետ անձնական նամակագրություններ։ Դրանցում ներկայացված են սոցիալական վիճակին առնչվող տեղեկություններ, երբեմն` հրապարակման ոչ ենթակա տվյալներ։
Հարգելի տավուշցիներ, խնդրում ենք նմանատիպ հարցերի դեպքում կապվել համայնքապետարանի կամ մարզպետարանի հետ` նամակով կամ զանգով: Մենք անպատասխան չենք թողնում ոչ մի դիմում:
Կոչ ենք անում բոլոր անձանց ու կազմակերպություններին` նմանատիպ նամակներ ստանալու դեպքում չհրապարակել դրանք և կապվել մարզպետարանի հետ: