Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պառավաքար գյուղում ջրամատակարարման համակարգը վերակառուցվում է

16.07.2020

Տավուշի մարզի Բերդ համայնքի Պառավաքար գյուղում իրականացվում է խմելու ջրի բաշխիչ ցանցի վերակառուցման ծրագիր:
Ծրագրով նախատեսվում է կառուցել 14,2 կիլոմետր նոր բաշխիչ ցանց՝ իր բոլոր կառուցվածքներով: Նախատեսվում է կառուցվող հատվածի 318 սպառողների ջրաչափերի տեղադրում, որով կկարգավորվի բնակիչների ջրամատակարումը:

Վերանորոգվելու է 350 խորանարդ մետր տարողությամբ օրվա կարգավորիչ ջրամբար, ինչպես նաև ևս 3 օրվա կարգավորիչ ջրամբարի սանիտարական գոտիների կառուցում, իսկ 500 խորանարդ մետր և 350 խորանարդ մետր ջրամբարների վրա ջրի քլորացման համար կառուցվում են քլորակայաններ:

Ծրագիրն իրականացվում է ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով, ինչպես նաև համայնքի համաֆինանսավորմամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-04 10:41:00