Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց «Զբոսաշրջությունը Covid-19-ի ճգնաժամի ընթացքում և դրանից հետո» թեմայով վեբինար, որին մասնակցում էր նաև Տավուշի մարզպետը
26.06.2020
Անցկացվեց «Զբոսաշրջությունը Covid-19-ի ճգնաժամի ընթացքում և դրանից հետո» թեմայով վեբինար, որին մասնակցում էր նաև Տավուշի մարզպետը:
«Տավուշի մարզն ունի մեծ ներուժ՝ գրավելու այն զբոսաշրջիկներին, ովքեր ցանկանում են լինել մաքուր օդում, գնալ քայլարշավների և ժամանակ անցկացնել բնության գրկում՝ հատկապես այս իրավիճակում»,- Հայկ Չոբանյան:
Վեբինարը կազմակերպվել էր Տավուշի մարզի և Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի համագործակցության շրջանակում՝ «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ ԳՄԸՀ-ի աջակցությամբ:
Միջոցառման նպատակն էր նպաստել 2 երկրների զբոսաշրջության բնագավառի մասնագետների միջև փորձի փոխանակմանը՝ զբոսաշրջության ոլորտում Covid-19-ով պայմանավորված մարտահրավերների լուծման հարցում:
Իր խոսքում մարզպետը կարևորեց տուրիզմի ոլորտի զարգացումը մարզի զարգացման համար: Նա նաև նշեց, որ Covid-19-ով պայմանավորված ճգնաժամը այս պարագայում կարող է նպաստել ներքին տուրիզմի զարգացմանը: