Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետարանը «Ռազմավարական զարգացման գործակալության» հետ համագործակցությամբ իրականացնում է անասնապահության ամբողջական արժեշղթայի զարգացման միջոցառումների շարք
26.06.2020
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել են արոտավայրերի, խոտհարքերի արդյունավետ կառավարման հարցերը:
Դիլիջանի և Նոյեմբերյանի խոշորացված համայնքներում կվերանորոգվեն դեպի արոտավայրեր, խոտհարքեր տանող ճանապարհները, կկառուցվեն ջրագծեր, բաց և փակ մակատեղեր, հեռագնա սարամասերում բնակվողների համար կացարաններ:
Ծրագրերը կֆինանսավորեն «Ռազմավարական զարգացման գործակալությունը» և համայնքը՝ 90/10 հարաբերակցությամբ:
Առաջիկա շաբաթվա ընթացքում մրցույթները կմեկնարկեն, ինչի մասին կլինի լրացուցիչ հայտարարություն: