Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

21.06.2020

Սիրելի’ բուժաշխատողներ,

ջերմորեն և խոնարհումով շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ:
Այո, ձեր դերը մարդիկ լիարժեք գնահատում են իրենց դժվարության պահին, ինչպես այսօր՝ աշխարհին վրա հասած մեծ արհավիրքի ժամին։ Ամուր կամք և առողջություն ձեզ։
Շատերդ տոնը նշում եք հիվանդանոցներում ու հիվանդասենյակներում, փրկում եք կյանքեր, ներշնչում հույս ու լավատեսություն։ Դա անհնար է անել առանց այնպիսի անհատական հատկանիշների, ինչպիսիք են պատասխանատվությունը, նվիրումը, բարությունն ու հոգատարությունը:
Մեր սերն ու գնահատանքը թող ձեզ զորավիգ լինեն։

Հ.Գ. Նկարներում Տավուշի մարզի բժշակական կենտրոնների բուժաշխատողներն են: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10