Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Արոտավայրը հանրային պետական սեփականություն է: Դա տրված է համայնքապետարաններին՝ տնօրինման և օգտագործման իրավունքով, ոչ թե՝ որպես սեփականություն: Մեր պարտականությունն է, որպեսզի այս ինստիտուտ
20.06.2020
«Արոտավայրը հանրային պետական սեփականություն է: Դա տրված է համայնքապետարաններին՝ տնօրինման և օգտագործման իրավունքով, ոչ թե՝ որպես սեփականություն: Մեր պարտականությունն է, որպեսզի այս ինստիտուտը աշխատի»,- Հայկ Չոբանյան:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքների ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվում էր արոտավայրերի և խոտհարքերի կառավարման հարցերը:
Մարզպետը նշեց, որ Տավուշի մարզում կա 60.000 հա արոտավայր, որը պետք է լիարժեք և արդյունավետ օգտագործվի:
Քննարկմանը կարևորվեց վարձակալության պայմանագրերերում արոտավայրերի օգտագործման որակական չափանիշների առկայությունը և դրանց հանդեպ հետևողականությունը:
«Դուք պարտավոր եք ամեն ինչ անել, որ բնակիչն իր տնտեսությունը վարելու ընթացքում որևէ խնդիր չունենա: Բոլորին հավասար հնարավորություն պետք է տալ: Գործունյա, ձեռներեց մարդուց ավելի թանկ մարդ չկա մեզ համար: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ նա հաջողի»,- իր խոսքն այսպես եզրափակեց մարզպետը: