Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անտառպահպանության ոլորտը շարունակում է մարզպետի ուշադրության կենտրոնում լինել

12.06.2020

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն. քննարկվում էին անտառպահպանության ոլորտի հարցերը:
Խորհրդակցությանը մասնակցում էին մարզի ոստիկանության ղեկավարը, մարզի դատախազը, անտառտնտեսությունների ղեկավարները, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, Բնապահպանի տուն / Eco House and Camp ՀԿ-ի ներկայացուցիչները:
Բնապահպանները հանդիպման ընթացքում ներկայացրեցին Տավուշի մարզ վերադարձած հովազի տարածքների մոնիթորինգի իրենց ծրագրերը:
Մարզպետը ևս մեկ անգամ կարևորեց հանրային հսկողությունը և շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար:

Հանդիպմանը քննարկվել են նաև ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման տարբերակները, պատասխանատուներին տրվել են ցուցումներ՝ հետագա քայլերի համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59