Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են մարզային քաղաքների զարգացման հեռանկարներն ու ներդրումային ծրագրերի հնարավորությունները

04.06.2020

Մարզային քաղաքների զարգացման հեռանկարներն ու ներդրումային ծրագրերի հնարավորությունները քննարկելու համար այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել էր «Բերքլի Քեփիթլ»/Berkeley Capital ընկերության ներկայացուցիչներին:

«Բերքլի Քեփիթլ» ընկերության տնօրեն Սարգիս Գևորգյանը հանդիպմանը նշեց, որ իրենք Տավուշի մարզում մեծ պոտենցիալ և զարգացման նոր հնարավորություններ են տեսնում:

Հայկ Չոբանյանը շատ է կարևորում քաղաքների տեսքն ու մշակույթը՝ սկսած բովանդակությունից, վերջացրած արտաքին տեսքով:
«Մենք պետք է ձևակերպենք՝ ինչպիսի՞ գյուղ և քաղաք ենք ցանկանում տեսնել ու ունենալ 2050 թվականին և այսօրվա մեր քայլերը կատարենք դրա հիման վրա»- Հայկ Չոբանյան:

Քննարկմանը ներկա էին նաև Քաղաքաշինության վարչության պետ Տիգրան Մուշեղյանը, ոլորտի այլ պատասխանատուներ, «Փրայմ Ինշուրնս Բրոքերս» ՍՊԸ տնօրեն Արտավազդ Յախշիբեկյանը, «Բերքլի Քեփիթլ» ընկերության աշխատակիցներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10