Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2020

Սիրով, ջերմությամբ, հպարտությամբ ու սպասումներով ուզում եմ շնորհավորել ձեզ, սիրելի՛ երեխաներ:

Դուք ոչ միայն մեր ապագան եք, այլ նաև ներկան:
Տեսնելով, թե որքան տաղանդավոր, հնարամիտ, համարձակ եք` ես համոզվում եմ, որ մեր երկիրը հուսալի ձեռքերում է։
Վերջին շրջանը մարտահրավեր էր ձեզ համար, երբ դուք ձեր ուսուցիչների հետ միասին հեղափոխություն արեցիք կրթություն ոլորոտում՝ մեծ քայլ կատարելով դեպի ապագա կրթական համակարգի տեխնոլոգիաներ:
Ես ուզում եմ հպարտորեն շնորհավորել այդտեղ ամենամեծ դերակատարումն ունենալու համար: Կոչ եմ անում այլևս որևէ հետ քայլ չկատարել և հետագայում էլ շարունակել օգտվել ինտերնետի և հեռավար կրթության բոլոր հնարավորություններից՝ հասանելի դարձնելով ձեզ ամբողջ աշխարհը և ամբողջ աշխարհին` ձեզ:
Այնպիսին, ինչպիսին կլինի ձեր մանկությունն ու պատանեկությունը, կարտացոլվի ձեր հետագա կյանքում` որպես արդեն կայացած մարդիկ, մասնագետներ, ապագա հայրեր, մայրեր:

Սիրելի’ երեխաներ, մենք ամեն ինչ կանենք, որ ձեր մանկությունում դուք ձեզ պաշտպանված ու երջանիկ զգաք և տարեցտարի, օրեցօր ավելի արժանապատիվ կյանք ունենաք:
Շնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ. մաղթում եմ խաղաղ, անհոգ, երջանիկ ու վառ մանկություն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03