Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

28.05.2020

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հաղթանակի ու պետականության միասնության խորհուրդն ուղեկցել է մեր ժողովրդին Հայկյան պատերազմից մինչև Սարդարապատ և Արցախ։
1918֊ի Մայիսյան հերոսամարտերից հետո ծնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:

Այս հաղթանակները ոչ միայն մեզ պետություն ու պետականություն տվեցին, այլև oրինակ՝ չհանձնվելու ու պայքարելու:
Այսօր մենք պետք է շարունակենք մեր հաղթանակները՝ լիարժեք իրացնելով Հայաստանի ողջ ներուժը, ստեղծելով հզոր, ստեղծարար ու դիմակայուն, զարգացող ու ապահով երկիր:
Թեև Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն դա սկիզբն էր հաղթանակների, որոնք պիտի շարունակվեն։
Մեր հաղթանակի բանաձևը հայրենասիրությունը, հոգատարությունն ու աշխատանքն է, ազատ երկրում ապրող արժանապատիվ քաղաքացին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:39:01