Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի շնորհավորանքը վերջին դասի առթիվ
23.05.2020
Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ ձեզ վերջին դասի առթիվ: Յուրաքանչյուր ավարտ նոր սկիզբ է խորհրդանշում. բարի և հաղթական երթ բոլորիդ։
Անցյալում դպրոցական տարիներն են, հիմա՝ քննությունների պատասխանատու շրջանը:
Հուսով եմ՝ ընտրել եք ճիշտ մասնագիտություն և ապագա, որտեղ կկարողանաք բացահայտել ձեր ողջ տաղանդն ու ներուժը:
Փորձե՛ք, համարձակ որոշումներ կայացրե՛ք, արե՛ք այն, ինչ դեռ ոչ ոք չի արել:
Տավուշ աշխարհն ու մեր պետությունը ձեր գիտելիքի, համարձակության, նորարարության կարիքը շատ ունի:
Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհակալություն ձեր անսահման ավանդի և նվիրվածության համար: Վերջին մարտահրավերը նորովի բացահայտեց ձեր ուժն ու դերը։
Ամուր, առողջ ու երջանիկ եղեք։
Բարի երթ