Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աջակցություն գյուղական տնտեսություններին
15.05.2020
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագրի շրջանակներում, աջակցում է գյուղական տնտեսություններին և ագրոբիզնեսներին գյուղատնտեսական աշխատանքներն առավել արդյունավետ և կանաչ գյուղատնտեսության տրամաբանությամբ իրականացնելու գործում՝ տրամադրելով խորհրդատվական ծառայություններ բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից:
Ծառայությունը հասանելի է մինչև ս.թ. հուլիսի 31-ը:
Այն կաջակցի նաև COVID-19 համավարակին արձագանքման շրջանակում խթանել գյուղմթերքների արտադրությունը, որի հիմքում կլինեն նոր գիտելիքները և կանաչ գյուղատնտեսության տեխնոլոգիաները:
Մասնագետների միջոցով կվերապատրաստվեն նաև պետական գյուղաջակցության խորհրդատվական կառույցները, մարզային գյուղական վարչությունների աշխատակիցները:
Մասնագետները հասանելի են հետևյալ հեռախոսահամարներով՝
Արա Հովհաննիսյան - 041 010566 (Բուսաբուծություն` հիմնականում պտղատու այգիներ, տնկարկներ և խաղողագործություն)
Անդրեաս Մելիքյան - 041 010546 (Բուսաբուծություն` հիմնականում հատիկաընդեղեն, խոտաբույսեր, հացահատիկայիններ և բանջարեղեն)
Գևիկ Դավուդի - 041 010530 (Ագրո-ինժեներական կառույցներ)
կամ ՀՀ էկոնոմիկայի նախարարության թեժ գծի հեռախոսահամարներով։