Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ադրբեջանական մարտական հենակետերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ
13.05.2020
Այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 14:00-ին, ադրբեջանական մարտական հենակետերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, վնասվել են բնակելի տներ։
Հակառակորդի կրակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է։
Վիրավորներ չկան: