Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում ամենօրյա ռեժիմով շարունակվում են արտակարգ դրությամբ պայմանավորված ստուգումները

12.05.2020

ՀՀ Պարետի ցուցումների և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի կողմից սահմանված պահանջների ամբողջական կատարման համար՝ «Մշտադիտարկման մարզային հանձնախմբի» կողմից իրականացվում են ստուգայցեր մարզի բոլոր տարածաշրջանների խանութներ, վարսավիրանոցներ և հանրային այլ վայրեր:

Ստուգվում է ախտահանող միջոցների, գծանշումների և պահանջվող մյուս պայմանների առկայությունը, դիմակների և ձեռնոցների պարտադիր օգտագործումը:
Խախտումների դեպքում՝ տրվում են համապատասխան ցուցումներ, կատարվում են կրկնակի ստուգայցեր:

Հորդորում ենք հետևել անվտանգության բոլոր կանոններին և ապահովել սահմանված պահանջների կատարումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05