Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են ընձառյուծի պահպանությանն ու տեղի բնակիչների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը վերաբերվող մի շարք հարցեր
12.05.2020
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Իրինա Ղափլանյանն ու Վարդան Մելիքյանն այսօր այցելել են Տավուշի մարզի Ենոքավան գյուղ:
Ենոքավանի գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանի հետ քննարկվել է ընձառյուծի պահպանությանն ու տեղի բնակիչների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը վերաբերվող մի շարք հարցեր։
Հիշեցնենք՝ Ենոքավան գյուղի հարակից տարածքում օրեր առաջ տեսախցիկները կովկասյան ընձառյուծ են նկարահանել, կենդանուն վերջին անգամ տարածքում տեսել էին 1970-ական թվականներին: