Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի շնորհավորական ուղերձը՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ
01.05.2020
Սիրելի՛ բարեկամներ,
Աշխատանքի և աշխատավորի տոնը բոլորինս է՝ առանձին-առանձին և միասին։ Աշխատանքն է արժանապատվության և հզոր պետության գլխավոր երաշխիքը:
Մայիսմեկյան Տավուշը ավանդաբար առանձնանում է տոնախմբություններով, գարնանային երգ ու տաղով։
Այս տարի այն նշում ենք այլ իրավիճակում: Եվ չնայած ցավում ենք դրա համար, սակայն մեր առջև ծառացած խնդիրների լուծման ամենաիրական եղանակը կրկին աշխատանքն է:
Գնահատում և կարևորում եմ յուրաքանչյուրիդ աշխատանքն ու իմ պարտքն եմ համարում այն շատ ավելի արդյունավետ, հասանելի ու արժանապատիվ դարձնելը։
Շնորհավորում եմ բոլորիս։