Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆերմերիներին և վերամշակողներին աջակցելու նպատակով տրամադրվելու է մինչև 2000 Եվրո արժողությամբ գյուղատնտեսական սարքավորումներ կամ ներդրանքներ

30.04.2020

COVID19 համաճարակի հետ կապված ճգնաժամի ընթացքում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը, Հայաստանի ֆերմերիներին և վերամշակողերին աջակցելու անհապաղ միջոցառումների շրջանակում, համաճարակի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով, տրամադրվելու է մինչև 2000 Եվրո արժողությամբ գյուղատնտեսական սարքավորումներ կամ ներդրանքներ

1) օրգանական,
2) անցումային օրգանական
 

3) երկու և ավել տարի անընդմեջ օրգանական հավաստագրող մարմնի հսկողության տակ գտնվող  արտադրողներին և վերամշակողներին:

Ծրագրին հայտադիմում կարող են ներկայացնել այն ֆերմերներն ու վերամշակող ընկերությունները, ո
րոնք.

  1. Հիմնված են/գրանցված են/գործում են Հայաստանի գյուղական վայրերում:
  2. Ունեն օրգանական հավաստագրում, անցումային շրջան կարգավիճակ, կամ վերջին 2 և ավել տարվա ընթացքում անընդմեջ գտնվում են օրգանական հավաստագրող մարմնի հսկողության ներքո:
  3. Գյուղատնտեսական մթերքների արտադրող են /ներառյալ մրգեր, հատապտուղներ, բանջարեղեն, ընդավորներ, հատիկավորներ և մեղր/, խոտաբուսային թեյերի և բուժական խոտաբույսերի արտադրությամբ են զբաղվում /ներառյալ վայրի հավաքը/,  կամ հանդիսանում են գյուղմթերքի փոքր վերամշակող /ունեն մինչև 10 մշտական աշխատակից/
  4. Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորված և/կամ իրականացված ծրագրերի նկատմամբ ոչ մի պարտավորություն չունեն:

 

Կարևոր նշում. կանխիկ կամ դրան հավասարեցված գրանտային միջոցներ չեն տրամադրվելու դիմորդներին:

 

Դիմորդները կարող են ներկայացնել հայտ առավելագույնը 2000 Եվրո բյուջեով և առավելագույնը 3 տեսակի գյուղատնտեսական ներդրանքների, առաջնային անհրաժեշտության սարքավորումների և գործիքների, ինչպես նաև հավաստագրման գումարի համար: Դրանք կարող են ներառել.

  • Արևային ջրատաքացուցիչներ;
  • Կաթիլային ոռոգման համակարգի պարագաներ;
  • Փոքր գյուղատնտեսական սարքավորումներ, ներառյալ մոտոբլոկեր;
  • Փոքր էլեկտրական չորանոցներ, փոքր փաթեթավորման, պիտակավորման սարք;
  • Փաթեթավորման տարրաներ, նյութեր;
  • Օրգանական սերմեր և սածիլներ /միայն տեղական արտադրության/;
  • Օրգանական տնկիներ /միայն տեղական արտադրության/;
  • Մեղվաբուծական պարագաներ;
  • Այլ համապատասխան գյուղատնտեսական ներդրանքներ և սարքավորումներ;
  • Օրգանական հավաստագրման տարեկան վճար։

Կարևոր նշում. Պահանջվող ներդրանքները, որոնք առկա չեն Հայաստանում և անհրաժեշտ կլինի դրանք ներմուծել այլ երկրներից, այս ապրանքների գնումը և տրամադրումը հնարավոր է երկարաձգվի տևական ժամանակով:

Նշված աջակցությունը ստանալու համար, ֆերմերը կամ ագորբիզնեսը պետք է համապատասխանի վերը նշված նախապայմաններին և պետք է մինչև սույն թվականի մայիսի 5-ը hasmik.altunyan@ada.gv.at էլեկտրոնային հասցեին ուղարկի.

  1. Լրացված կարիքների բացահայտման հարցաթերթիկը
  2. Լրացված հայտադիմումը

 

Վերջնաժամկետից հետո և/կամ այլ էլեկտրոնային հասցեին ուղարկված հայտադիմումները կմերժվեն:

Հայտադիմումը համարվում է ընդունված, եթե այդ մասին նշված էկեկտրոնային հասցեից ստացել եք հաստատում:

Հայտադիմումի բավարարման կամ մերժման դեպքում այդ մասին նույնպես Ձեզ գրավոր կծանուցվի:

Հաշվի առնելով, որ սույն աջակցությունը իրականացվում է ճգնաժամի հաղթահարման նպատակով՝ ֆերմերները և ագրոբիզնեսները, որոնք կստանան աջակցություն,հետագայում կարող են դիմել նաև EU-GAIA ծրագրի շրջանակներում մրցութային կարգով հայտարարվող այլ հայտադիմումների հրավերի: 

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +374 93 144635 հեռախոսահամարին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59