Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ֆերմերիներին և վերամշակողներին աջակցելու նպատակով տրամադրվելու է մինչև 2000 Եվրո արժողությամբ գյուղատնտեսական սարքավորումներ կամ ներդրանքներ
30.04.2020
COVID19 համաճարակի հետ կապված ճգնաժամի ընթացքում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը, Հայաստանի ֆերմերիներին և վերամշակողերին աջակցելու անհապաղ միջոցառումների շրջանակում, համաճարակի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով, տրամադրվելու է մինչև 2000 Եվրո արժողությամբ գյուղատնտեսական սարքավորումներ կամ ներդրանքներ
1) օրգանական,
2) անցումային օրգանական
3) երկու և ավել տարի անընդմեջ օրգանական հավաստագրող մարմնի հսկողության տակ գտնվող արտադրողներին և վերամշակողներին:
Ծրագրին հայտադիմում կարող են ներկայացնել այն ֆերմերներն ու վերամշակող ընկերությունները, որոնք.
- Հիմնված են/գրանցված են/գործում են Հայաստանի գյուղական վայրերում:
- Ունեն օրգանական հավաստագրում, անցումային շրջան կարգավիճակ, կամ վերջին 2 և ավել տարվա ընթացքում անընդմեջ գտնվում են օրգանական հավաստագրող մարմնի հսկողության ներքո:
- Գյուղատնտեսական մթերքների արտադրող են /ներառյալ մրգեր, հատապտուղներ, բանջարեղեն, ընդավորներ, հատիկավորներ և մեղր/, խոտաբուսային թեյերի և բուժական խոտաբույսերի արտադրությամբ են զբաղվում /ներառյալ վայրի հավաքը/, կամ հանդիսանում են գյուղմթերքի փոքր վերամշակող /ունեն մինչև 10 մշտական աշխատակից/
- Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորված և/կամ իրականացված ծրագրերի նկատմամբ ոչ մի պարտավորություն չունեն:
Կարևոր նշում. կանխիկ կամ դրան հավասարեցված գրանտային միջոցներ չեն տրամադրվելու դիմորդներին:
Դիմորդները կարող են ներկայացնել հայտ առավելագույնը 2000 Եվրո բյուջեով և առավելագույնը 3 տեսակի գյուղատնտեսական ներդրանքների, առաջնային անհրաժեշտության սարքավորումների և գործիքների, ինչպես նաև հավաստագրման գումարի համար: Դրանք կարող են ներառել.
- Արևային ջրատաքացուցիչներ;
- Կաթիլային ոռոգման համակարգի պարագաներ;
- Փոքր գյուղատնտեսական սարքավորումներ, ներառյալ մոտոբլոկեր;
- Փոքր էլեկտրական չորանոցներ, փոքր փաթեթավորման, պիտակավորման սարք;
- Փաթեթավորման տարրաներ, նյութեր;
- Օրգանական սերմեր և սածիլներ /միայն տեղական արտադրության/;
- Օրգանական տնկիներ /միայն տեղական արտադրության/;
- Մեղվաբուծական պարագաներ;
- Այլ համապատասխան գյուղատնտեսական ներդրանքներ և սարքավորումներ;
- Օրգանական հավաստագրման տարեկան վճար։
Կարևոր նշում. Պահանջվող ներդրանքները, որոնք առկա չեն Հայաստանում և անհրաժեշտ կլինի դրանք ներմուծել այլ երկրներից, այս ապրանքների գնումը և տրամադրումը հնարավոր է երկարաձգվի տևական ժամանակով:
Նշված աջակցությունը ստանալու համար, ֆերմերը կամ ագորբիզնեսը պետք է համապատասխանի վերը նշված նախապայմաններին և պետք է մինչև սույն թվականի մայիսի 5-ը hasmik.altunyan@ada.gv.at էլեկտրոնային հասցեին ուղարկի.
- Լրացված կարիքների բացահայտման հարցաթերթիկը
- Լրացված հայտադիմումը
Վերջնաժամկետից հետո և/կամ այլ էլեկտրոնային հասցեին ուղարկված հայտադիմումները կմերժվեն:
Հայտադիմումը համարվում է ընդունված, եթե այդ մասին նշված էկեկտրոնային հասցեից ստացել եք հաստատում:
Հայտադիմումի բավարարման կամ մերժման դեպքում այդ մասին նույնպես Ձեզ գրավոր կծանուցվի:
Հաշվի առնելով, որ սույն աջակցությունը իրականացվում է ճգնաժամի հաղթահարման նպատակով՝ ֆերմերները և ագրոբիզնեսները, որոնք կստանան աջակցություն,հետագայում կարող են դիմել նաև EU-GAIA ծրագրի շրջանակներում մրցութային կարգով հայտարարվող այլ հայտադիմումների հրավերի:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +374 93 144635 հեռախոսահամարին: