Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հեռախոսների, պլանշետների հերթական քանակը Տավուշի մարզի աշակերտների համար

28.04.2020

Հեռավար կրթությունը նաև սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների դպրոցականներին հասանելի դարձնելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության ծրագրի շրջանակում Viva-MTS ընկերությունը Տավուշի մարզի 50 աշակերտների նվիրել է սմարթֆոններ, International Committee of the Red Cross in Armenia կազմակերպությունը՝ 30 պլանշետ:

Ինչպես նաև՝ Beeline Armenia ընկերության կողմից 178 ընտանիքի տրվել է շարժական և ֆիքսված ինտերնետի սակագնային վկայականներ:

Սմարթֆոնները, հեռախոսները և վկայականները տրամադրվում են միայնակ ծնողների, սոցիալապես անապահով, երկու և ավելի դպրոցականներ ունեցող ընտանիքներին։

Տավուշի մարզում շուրջ 200 ընտանիքների դպրոցականներ արդեն հնարավորություն ունեն լիարժեք մասնակցելու հեռավար կրթությանը:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵՆՔ ՀԱՍԱՆԵԼԻ ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57