Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրականացվեց հերթական աջակցության ծրագիրը
25.04.2020
Ապրիլի 21-ից Տավուշի մարզում՝ Դիլիջանում, Իջևանում, Բերդում և Նոյեմբերյանում 642 անժառանգ կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք և խոցելի ընտանիքներ ստանում են մեկ ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ։
Փաթեթները կազմված են մեկ մարդու համար սահմանված պարենային նվազագույն զամբյուղի հաշվարկի վրա։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Հայաստանում համավարակի բռնկման առաջին իսկ օրվանից, Պարետատան, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Առողջապահության նախարարության, ՀՀ բոլոր մարզպետարանների հետ համագործակցությամբ ու համակարգմամբ, ակտիվորեն ներգրավված է համավարակին արձագանքելու գործառույթներում: Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին։
Մարդասիրական աջակցությունը տրամադրվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված ցուցակներով։
Մինչ այսօր աջակցություն է ցուցաբերվել 6065 ընտանիքների: