Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզի բնակչիների անվտանգությունն ապահովելու համար այս պահին մարզում գործում են անցակետեր

02.04.2020

Հարգելի տավուշցիներ,

կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքների շրջանակում՝ իրավիճակը վերահսկելու ու Տավուշի մարզի բնակչիների անվտանգությունն ապահովելու համար այս պահին մարզում գործում են հետևյալ անցակետերը՝

  • Դիլիջան-Երևան ավտոճանապարհին
  • Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին
  • Դիլիջան-Գոշ ավտոճանապարհին
  • Այրում խոշորացված համայնքում
  • Նավուր գյուղում
  • Պառավաքար գյուղում
  • Աչաջուր գյուղում

Անցակետերում ստուգում են բոլոր քաղաքացիներին, չափում են ջերմությունը:
Գրանցվում են քաղաքացիների տվյալները՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, այցելության վայր, մեքենայի համարանիշ։

Այս պահին միայն երեք անցակետերն են ապահովված հեռահար ջերմաչափերով, մյուս անցակետերը կապահովվեն ջերմաչափերով այս շաբաթվա ընթացքում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03