Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բագրատաշենի մաքսային կետի մոտ իրականացվում են համավարակի կանխարգելիչ միջոցառումներ
25.03.2020
Այս պահին կա մոտավորապես 425 բեռնատար մեքենա:
Մարտի 24 - ին Բագրատաշենի մաքսակետից Վրաստան է մուտք գործել 120 բեռնատար մեքենա:
Բոլոր վարորդները բուժզննում են անցել. որևէ վարորդ ջերմություն չունի:
Բեռնատար բոլոր մեքենաները ախտահանիչ նյութերով լվացվել են, պարբերաբար կատարվում են ախտահանման աշխատանքներ:
Տարածքի առևտրի կետերն աշխատում են 24 ժամյա ռեժիմով և առաջնահերթության կարգով սպասարկում են վարորդներին:
Կատարվում է սննդի առաքում:
Վարորդներին բաժանվում են տեղեկատվական թերթիկներ։
Ընթացքի մեջ են շրջիկ տարաներով խմելու ջրի մատակարարման և դաշտային սանհանգույցների կառուցման միջոցառումները: