Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են նոր կորոնավիրուսի կանխարգելման հետ կապված հարցեր

10.03.2020

  Տավուշի մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են նոր կորոնավիրուսի վարակի /COVID-2019/՝ մարզի տարածք ներթափանցման կանխարգելման, բնակչության առողջության պահպանման, առողջապահական հաստատություննների աշխատանքի արդյունավետ կազմակերպման, հակահամաճարակային միջոցառումների իրականացմանն անհրաժեշտ մասնակցություն ցուցաբերելու, բնագավառում մշտադիտարկում իրականացնելու և բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման հարցեր։ Քննարկմանը մասնակցել են մարզի բուժհաստատությունների տնօրենները, համաճարակաբանները, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ «Տավուշ» մասնաճյուղի տնօրենը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետը, այլ պատասխանատու անձինք։ Խորհրդակցությունը վարել է մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը։ Տեղեկացվել է, որ Տավուշի մարզպետի համապատասխան որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով մարզպետի տեղակալի գլխավորությամբ և որ հանձնաժողովն ունի համապատասխան աշխատանքային գրաֆիկ և իր իրազեկման ու մասնագիտական խմբերով պետք է իրականացնի անհրաժեշտ միջոցառումները։ Միջոցառումների ցանկում կարևորվել է բժշկական կազմակերպությունների ապահովումը անհրաժեշտ հագեցվածությամբ, մեկուսարաններով, ախտահանիչ նյութերով, ինչպես նաև բժշկական անձնակազմի ապահովումը անձնական պաշտպանիչ միջոցներով, ստացիոնարներում տեսակցությունների սահմանափակումը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-04-06 15:23:25