Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամփոփվել են հարցաշարերի արդյունքները
10.03.2020
Այսօր Տավուշի մարզպետարանում հրավիրված աշխատաժողովում քննարկվել և ամփոփվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համայնքներ ուղարկված՝ համայնքներում պլանավորման, բյուջետավորման, վարչատարածքային բարեփոխումներին, էլեկտրոնային կառավարման և ծառայությունների մատուցման բնագավառներին վերաբերող հարցաշարերի արդյունքները, ինչպես նաև նշված ոլորտներում առկա խնդիրները։ Քննարկմանը մասնակցել են մարզի Նոյեմբերյան, Կողբ, Դիլիջան, Բերդ, Այրում համայնքների ներկայացուցիչները։ Աշխատաժողովը վարել է նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության մասնագետները, որոնց աջակցությամբ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում իրականացվում է վերոնշյալ ծրագիրը։