Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են սպանդանոցային մորթին, սպանդանոցների կառուցմանն ու շահագործմանը, դրանց ներկայացվող պահանջներին առնչվող հարցեր

09.03.2020

  Տավուշի մարզպետարանում կայացել է հանդիպում, որի ընթացքում քննարկվել են սպանդանոցային մորթին, սպանդանոցների կառուցմանն ու շահագործմանը, դրանց ներկայացվող պահանջներին առնչվող հարցեր։ Մասնակցել են մարզպետարանի, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատասխանատուներ, սպանդանոցային գործունեությամբ հետաքրքրված տնտեսվարողներ։ Բացելով միջոցառումը՝ մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը ներկայացրել է հարցի կարևորությունը, նշել մարզպետարանի պատրաստակամությունը խնդրի կարգավորմանն աջակցելու գործում։ Տեղեկացվել է, որ ներկայումս մարզում գործում է մեկ սպանդանոց, ևս 11-ը գտնվում են կառուցման փուլում, որից 8-ը մինչև հուլիսի 1-ը կավարտեն կառուցման և կահավորման աշխատանքները և պատրաստ կլինեն մատուցելու սպանդանոցային ծառայություններ։ Միջոցառմանը անդրադարձ է եղել սպանդանոցներին ներկայացվող հիգիենիկ պահանջներին, անասնաբուժասանիտարական ու բնապահպանական նորմերին, դրանց բաժանում-գոտիավորման սկզբունքներին, տարածք մտնող մեքենաների ու աշխատակիցների համար սահմանված ախտահանման փուլերին առնչվող հարցերին: Մանրամասնորեն ներկայացվել են սպանդանոցային բիզնեսով զբաղվելու համար պետական աջակցության ծրագրերն ու դրանցից օգտվելու կարգը, անհրաժեշտ քայլերի հերթականությունը: ՍԱՏՄ անասնաբուժական տեսչության պետի տեղակալ Լիլիթ Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ բոլոր սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ՝ նրանց ծանոթացնելու սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևի վկայականի էլեկտրոնային համակարգին, հասանելիության անհատական ծածկագիր ու գաղտնաբառ ստանալու կարգին: Հանդիպման մասնակիցներին բաժանվել են նաև պետական աջակցության ծրագրերի ու սպանդանոցներին ներկայացվող պահանջների մասին ուղեցույցներ, տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10