Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեր հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան այն իրականությունը, ինչը մենք ունենք. Հայկ Չոբանյան

03.03.2020

Տավուշ, Լոռի և Գեղարքունիք մարզերի 32 լեռնային գյուղական բնակավայրերում օրգանական գյուղատնտեսությունը զարգացնելու և ստացված արտադրանքի շուկայական շարժին նպաստող աշխատանքներ իրականացնելու նպատակով Ենոքավան գյուղում տեղի է ունեցել Հյուսիսային Հայաստանում աղքատության դեմ պայքարի և կենսաբազմազանության պահպանության իրականացում՝ օրգանական գյուղատնտեսության զարգացման միջոցով ծրագրի մասին իրազեկման համաժողով:

Եռամյա ծրագրի նպատակն է թիրախային գյուղերում աղքատության մակարդակի նվազեցումը:

«Մեր հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան այն իրականությունը, ինչը մենք ունենք: Աշխարհի ամենահաջողակ մարդիկ, նրանք են, որոնք պարզապես ընտրել են իրենց ճանապարհը և հետևողական գնացել այդ ճանապարհով: Ինչքան էլ այս ծրագիրը հնչեղ ու կարևոր լինի, իրականացման համար պետք են մարդիկ, որոնք ունեն գաղափար, ցանկություն և կամք այդ գաղափարներն իրականացնելու համար, ովքեր ունեն դժվարությունները հաղթահարելու հաստատակամություն»,- բացման խոսքում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Եռամյա այս ծրագիրը ներկայացվել է Գերմանիայի Բնության Պահպանության Միության կողմից և իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ՝ Բելոզար և Էկո-Գալոբ ՀԿ-ների կողմից:

Համաժողովին մասնակցել են նաև Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը և այլ հյուրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59