Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գանձաքար գյուղում կայացել է Ռեմ Մարդանյանի հիշատակին նվիրված շախմատի մրցաշար
02.03.2020
Երևանից, Իջևանից, Գանձաքարից, Վանաձորից և այլ գյուղերից ու քաղաքներից մոտավորապես 100 երեխա Տավուշի մարզի Գանձաքար գյուղում մասնակցել է շախմատի մրցաշարի:
Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ 2-րդ աստիճանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանների ասպետ, Գնդապետ Ռեմ Մարդանյանի հիշատակին նվիրված շախմատի մրցաշարն անց էր կացվում արդեն 8-րդ տարին՝ Ռեմ Մարդանյանի հարազատների, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի, շախմատի ակադեմիայի և Տավուշի մարզի ղեկավարության աջակցությամբ:
Շախմատի հուշամրցաշարին ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը, համայնքի ղեկավար Վարդգես Դովլաթբեկյանը, Տավուշի մարզի մի շարք զորամասերի հրամանատարներ, բարձրաստիճան սպաներ և զինվորներ:
Շախմատի մրցաշարի արդյունքների ամփոփումից հետո Ռեմ Մարդանյանի զինակից ընկերները, հարազատները և մյուս հյուրերն այցելել են և ծաղիկներ դրել գնդապետի հուշարձանին: