Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետարանի և Teach For Armenia կրթական հիմնադրամի համագործակցության շրջանակը մեծանում է
27.02.2020
Կարևորելով կրթության դերն ու սոցիալական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ու հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին:
Նպատակը՝ միավորել կողմերի մարդկային ռեսուրսները, կարողություններն ու ջանքերը՝ ի նպաստ Տավուշի զարգացման ռազմավարության մշակման և իրականացման։
Տավուշի քաղաքային և գյուղական համայնքներում կրթության ոլորտի զարգացումը մարզպետ Հայկ Չոբանյանը դիտարկում է որպես առաջնային հարց՝ կարևորելով յուրաքանչյուր երեխայի տաղանդի բացահայտումը:
«Ոչ ոք չգիտի, թե որտեղ է ապրում այն տաղանդը, հանճարը, որը վաղվա Կոմիտասը, Համբարձումյանը կամ Թումանյանը պիտի դառնա: Երեխայի ամենահատկանշական գիծը նրա առանձնահատկությունն է: Սա պետք է դառնա առավելություն, ոչ թե՝ հակառակը: Մեր երեխաների տարբերությունները պետք է օգտագործենք իրենց և մեր զարգացման համար: Արդյունքում՝ մենք կտեսնենք, թե ինչպե՞ս են մեր երեխաները հաղթում մեկը մյուսի հետևից»:
«Դասավանդի՛ր, հայաստան» հիմադրամի գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը վստահ է, որ ճանապարհը, որը միասին անցնում են, կտանի այդ արդյունքին:
«Շատ ուրախ ենք, որ այս ճանապարհը միասին ենք անցնելու: Ձեր՝ փորձելու պատրաստակամությունը մեզ համար շատ կարևոր է: Մենք ամեն ինչ կանենք, որ մեր այս փորձում ճիշտ որոշումներ կայացնենք : Տավուշը մեզ համար դառնում է մարզ, որտեղ իրականացնում ենք մեր ամենապայծառ մտքերը»: